Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Tesla»-ի կին վարորդը եղել է ոչ սթափ. մանրամասներ՝ Երևանում 7 մեքենայի մասնակցությամբ ողբերգական վթարից
Երեկ Երևան քաղաքի Պռոշյան փողոցում տեղի ունեցած վթարի մասնակից «Tesla» մակնիշի մեքենայի վարորդ 29-ամյա Գ. Մանուկյանը դեպքի պահին գտնվել է ոչ սթափ վիճակում և իր մոտ չի ունեցել հայկական վարորդական վկայական։ Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Հիշեցնենք՝ փրկարար ծառայությունից հայտնել էին, որ դեկտեմբերի 5-ին, ժամը 23։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պռոշյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Պարզվել է, որ բախվել են «Hyundai», «Tesla», «Kia», «Opel», «BYD», «Nissan» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները․ ինչի հետևանքով «Kia» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է։Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Tesla» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները փակել են «Kia» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը և հոսանքազրկել «Tesla» մակնիշի ավտոմեքենան։
Shamshyan.com-ը վթարից մանրամասներ է հայտնում. «Ժամը 23:30-ի սահմաններում Պռոշյան փողոցի թիվ 14 հասցեի դիմացի հատվածում բախվել են Երևանում հաշվառված 29-ամյա Գ. Մանուկյանի վարած «Tesla» մակնիշի, Շիրակի մարզում հաշվառված 28-ամյա Ս. Գաֆարյանի «Kia Forte» մակնիշի և Երևանում հաշվառված 21-ամյա Մ. Շահբազյանի վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով վարորդներից Ս. Գաֆարյանը տեղում մահացել է, իսկ «Tesla»-ի վարորդ Գ. Մանուկյանը տեղափոխվել է հիվանդանոց։
Բախման հետևանքով նշված ավտոմեքենաները բախվել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «BYD», «Hyundai», «Nissan», «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաներին։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզում են կայանված ու վնասված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը»։