Մտավախություն կա, որ Մարսելից վերադարձող Գարեգին Երկրորդին փորձելու են կալանավորել կամ մեկուսացնել. հավաքվում ենք «Զվարթնոց» օդանավակայանում. հայտարարություն
Հասարակություն
12:26 06/12/2025
Հայաստան

Մտավախություն կա, որ Մարսելից վերադարձող Գարեգին Երկրորդին փորձելու են կալանավորել կամ մեկուսացնել. հավաքվում ենք «Զվարթնոց» օդանավակայանում. հայտարարություն

Ժամանակն է սթափվելու և տեր կանգնելու մեր Սրբություններին։ Հայոց Հայրապետի թիկունքին պետք է կանգնած լինի ողջ հավատացյալ ժողովուրդը և ազգային ուժերը: Հավաքվում ենք այսօր՝ ժամը 20։00-ին «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահի դիմաց»,- նշված է Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդի հայտարարության մեջ։ 

«Հայրենակիցնե՛ր, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավո՛ր զավակներ:

Այլևս կասկած չկա՝ գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հատել է բարոյականության, ազգային արժանապատվության և պետականության բոլոր կարմիր գծերը և մարդկային տարրական սկզբունքները։ Հայոց Եկեղեցու դեմ սանձազերծված արշավը հասել է իր գագաթնակետին՝ վերածվելով բացահայտ թշնամանքի։

Օդում կախված տեղեկություններով՝ իշխանական կուլիսներում մշակվում է հերթական ստոր դավադրությունը։ Մտավախություն կա, որ Մարսելից հովվապետական այցից վերադարձող Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին փորձելու են կալանավորել կամ մեկուսացնել հենց օդանավակայանում։

Նպատակը մեկն է՝ ամեն գնով խափանել դեկտեմբերի 10-12-ը կայանալիք Եպիսկոպոսաց ժողովը, որտեղ քննարկվելու են ազգի համար ճակատագրական հարցեր։ Սա ուղիղ հարված է մեր հոգևոր անվտանգությանը և ազգային միասնության և անսասանության վերջին ամրոցին։

Ժամանակն է սթափվելու և տեր կանգնելու մեր Սրբություններին։ Հայոց Հայրապետի թիկունքին պետք է կանգնած լինի ողջ հավատացյալ ժողովուրդը և ազգային ուժերը:

Հավաքվում ենք այսօր՝ ժամը 20։00-ին «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահի դիմաց:

Կոչ ենք անում բոլոր արժանապատիվ հայորդիներին, մտավորականներին, հասարակական գործիչներին և մտահոգ քաղաքացիներին՝ գալ և դիմավորել Վեհափառ Հայրապետին։ Մենք պետք է ի ցույց դնենք մեր միասնականությունը և թույլ չտանք, որ պիղծ ձեռքերը դիպչեն Հայոց Վեհափառին։

Եկե՛ք և ձեր ներկայությամբ փաստե՛ք, որ Հայ Եկեղեցին անառիկ է, իսկ նրա դեմ ոտնձգություն անողները պատասխան են տալու պատմության և ժողովրդի առջև։

Աստված պահապան Հայոց Եկեղեցուն և մեր Ազգին»,-«Փաստինֆո»-ի հաղորդմամբ, նշված է հայտարարությունում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մտավախություն կա, որ Մարսելից վերադարձող Գարեգին Երկրորդին փորձելու են կալանավորել կամ մեկուսացնել. հավաքվում ենք «Զվարթնոց» օդանավակայանում. հայտարարություն