Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հնարավոր է՝ հրաբխային ժայթքումն էր Եվրոպայում բուբոնային ժանտախտի համաճարակի պատճառը
Հետազոտողների միջազգային խումբը եզրակացրել է, որ 14-րդ դարի կեսերին տեղի ունեցած հրաբխային խոշոր ժայթքումը կարող էր լինել Եվրոպայում բուբոնային ժանտախտի կամ Սև մահվան տարածման պատճառը: «Գազետա. ռու»-ի փոխանցմամբ, ուսումնասիրությունը հրապարակվել է «Communication Earth & Environment» (CEE) ամսագրում:
Գիտնականների կարծիքով, ժայթքումը Միջերկրական ծովում ժամանակավոր, բայց զգալի սառեցում է առաջացրել։ Կլիմայական ցնցումը հանգեցրել է բերքատվության կտրուկ անկման, և տարածաշրջանի պետությունները սկսել են զանգվածաբար հացահատիկ ներմուծել սովից խուսափելու համար։
Ուսումնասիրության հեղինակները կարծում են, որ հենց այս առևտրային նավերով է Եվրոպա եկել Yersinia pestis ժանտախտի մանրէն՝ հացահատիկի մեջ թաքնված մանրէների հետ միասին։ Սև մահը՝ պատմության մեջ երկրորդ ժանտախտի համավարակի առաջին ալիքը, 1347-1353 թվականներին խլել է Եվրոպայի բնակչության մոտ 10 տոկոսի կյանքը։ Այնուամենայնիվ, այդ ժամանակահատվածում հիվանդության ի հայտ գալու ու արագորեն տարածվելու պատճառները եվրոպական նավահանգիստներում մնում են գիտական բանավեճի առարկա։