Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում փոփոխություններ են կատարվել
Հասարակություն
11:18 06/12/2025
Հայաստան

Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում փոփոխություններ են կատարվել

Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում փոփոխություններ են տեղի ունեցել։  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ԿՍԱԳՀ խորհրդական Գայանե Ղարագյոզյանի ներկայացմամբ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանում, հավաստագիր ստանալու նպատակով լրացվող դիմում-հայտարարության մեջ, ընտանիքի պարտադիր կազմում տեղի են ունեցել փոփոխություններ։ 

«Ներկայում ընտանիքի պարտադիր կազմում այլևս չեն դիտարկվի ընտանիքի այն անդամները, որոնք 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ եղել են անչափահաս, բայց դիմում-հայտարարությունը լրացնելիս լրացել է նրանց 18 տարին։ 

Ըստ այդմ՝ նրանք այլևս կարող են դիտարկվել որպես առանձին ընտանիք կամ առանձին ընտանիքի անդամ։ Պարտադիր չլինելու պայմանը տարածվում է նաև ընտանիքի այն անդամի վրա, ով դատարանի վճռով ճանաչված է անհայտ բացակայող»,-մանրամասնում է նա։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder