Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Մարզպետն իր ղեկավարած մարզում պատարագների չի մասնակցում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա ամուսնության քավոր, վարչապետի որոշմամբ 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը, հոկտեմբերի 26-ին Իջևանից հարյուրավոր կիլոմետրեր անցնելով, հասել էր Արագածոտնի մարզի Օհանավան գյուղ, որպեսզի Հովհաննավանքում ներկա գտնվեր Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, կարգալույծ եղած քահանա Տեր Արամի՝ Ստեփան Ասատրյանի մատուցած պատարագին։ Իր հետ նաև մի խումբ իջևանցի էր տարել, որ աջակցեն եկեղեցին ասպատակելու գործում։
Իջևանի հավատացյալ բնակիչները մեզ ասացին, որ իրենք կիրակի օրերը Հայկ Ղալումյանին երբևէ Իջևան քաղաքի կամ Տավուշի մարզի այլ եկեղեցիներում պատարագի մասնակցելուց չեն տեսել։ Մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում ենք արել՝ 2025 թվականին քանի՞ անգամ, ե՞րբ, ո՞ր օրը, Տավուշի մարզի ո՞ր եկեղեցում, ո՞ր քահանայի ձեռամբ մատուցված պատարագին է ինքը ներկա գտնվել։ Մարզպետի աշխատակազմից հայտնել են․ «Տեղեկացնում եմ, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասի համաձայն՝ անձնական տվյալները հրապարակման ենթակա չեն»: Թե երբվանից է պատարագին մասնակցելը կամ չմասնակցելը համարվում անձնական տվյալ, չհասկացանք, բայց պատասխանից պարզ դարձավ, որ իջևանցիները ճիշտ են ասում՝ մարզպետն իր ղեկավարած մարզում պատարագների չի մասնակցում, նա ուղղակի Փաշինյանի կողմից անօրինական շրջիկ պատարագների մասսովկայի մաս է կազմում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։