Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Համազգային արհավիրք էր, բայց կար միասնություն․ Ծաղիկ Վարդանյան
«Անկախ փորձագետ» ՀԿ նախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․
«ԵՐԲ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԱՐՀԱՎԻՐՔ ԷՐ, ԲԱՅՑ ԿԱՐ ՄԻԱՍՆՈւԹՅՈւՆ
Սպիտակի երկրաշարժը տեղի է ունեցել 1988թ. դեկտեմբերի 7-ի Գրինվիչի ժամանակով ժամը 7 անց 41 րոպե 22,7 վայրկյան (տեղական ժամանակով 11 անց 41րոպե 22,7 վրկ.): Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ:
Ավերիչ երկրաշարժի պատճառով տուժել է 21 քաղաք և շրջան, 342 գյուղ, անօթևան է մնացել 514 հազար մարդ, տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել մոտ 20000 մարդ, որոնցից հոսպիտալացվել են 12500 մարդ, զոհերի թիվը կազմել է 25000 մարդ։
Հ.Գ Այս արհավիրքին զուգահեռ կար ՄԻԱՍՆՈւԹՅՈւՆ, ողբում էինք բոլորս, ցավակցում էինք բոլորս, յուրաքանչյուրը ուզում էր օգտակար լինել։ Երևանը վեր էր ածվել մեծ , հումանիտար պլատֆորմի։ Չկար սև- սպիտակ, հին-նոր, կար ցանկություն վիրավոր Հայրենիքին օգտակար լինելու։
Հ.Գ. Հ.Գ. Ես բժշկականի առաջին կուրսի ուսանող էի, տուժվածներին օգնում էի Մասիվի հիվանդանոցում(ներկա ՍԳԼ )իհարկե, միակ լուրջ գործը, որ 1-ի կուրսեցուն «վստահել են» վիրահատության ժամանակ կտրած վերջույթների վիրասրահից տեղափոխելն էր…..
Իսկ Գյումրի չթույլատրեցին գնալ, չնայած անձայն սողոսկել էի շտապ օգնության մեքենայի մեջ։
Ճանապարհին պատասխանատու բժիշկը նկատեց և ետ ուղարկեց Երևան, պատճառաբանելով՝ «պատրաստ չես, քո ժամանակն էլ կգա»»։