«Յոթ Վերք» եկեղեցուց դուրս բերեցին Գարեգին Երկրորդի անունը հնչեցրեծ քաղաքացուն
Քաղաքական
12:43 07/12/2025
Հայաստան

«Յոթ Վերք» եկեղեցուց դուրս բերեցին Գարեգին Երկրորդի անունը հնչեցրեծ քաղաքացուն

Գյումրու «Յոթ Վերք» եկեղեցուց ուժայինները և Փաշինյանի անվտանգության աշխատակիցները դուրս բերեցին Գարեգին Երկրորդի անունը հնչեցրեծ քաղաքացուն;

Այստեղ մատուցվող պատարագին մասնակցում է Նիկոլ Փաշինյանը՝  պետական պաշտոնյաների ուղեկցությամբ: Պատարագը մատուցում է Արմավիրի թեմից տեր Մկրտիչ քհն. Մուշադյանը, որը զեղչել է թե Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, թե Գարեգին Երկրորդի անունները։

Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Շիրակի թեմի հոգևորականները մատուցում են պատարագ, որտեղ հնչեցրին Վեհափառ Հայրապետի և թեմի առաջնորդ Միքայել սրբազանի անունները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder