Հայաստանում համերաշխության մթնոլորտը վաղ, թե ուշ վերականգնվելու է, մեկ մարդ չի կարող մեզ երկարաժամկետ պառակտել. Նարեկ Կարապետյան
Քաղաքական
20:40 07/12/2025
Հայաստան

Հայաստանում համերաշխության մթնոլորտը վաղ, թե ուշ վերականգնվելու է, մեկ մարդ չի կարող մեզ երկարաժամկետ պառակտել. Նարեկ Կարապետյան

«Մի տեսակ ոգևորիչ է, որ էլի համերաշխություն իջավ ժողովրդի վրա, մարդիկ եկան միմյանց հետ պատարագի մասնակցեցին, առանց որևէ հակադրությունների, պառակտման և Վեհափառի անունը տրվեց, ինչպես միշտ; Մարդիկ եկան ստացան հոգևոր սնունդ՝ անկախ հայացքներից»,-Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագից հետո ասաց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Նա նշեց, որ մարդիկ կան, որ գնալով ամեն տեղ պառակտում են մտցնում։

«Ինչու է պետք ամեն տեղ հակադրություններ ստեղծել ես չեմ հասկանում; Հակառակության վերջը պետք է դրվի Հայաստանում, բոլոր տեղերում... Եկեղեցի է գալիս հակառակություն, լարվածություն, բանակի հետ կապված հակառակություն, լարվածություն, դատական համակարգում էլ»,- ասաց Կարապետյանը

«Մեր ձևով» շարժման համակարգողը նշեց, որ վերջին 10 տարում ամեն կիրակի պատարագի է մասնակցում Սուրբ Սարգիսում, միշտ աստիճանների վրա է նստում, որ խորանը լավ երևա։

«Այսօր այստեղ տեսանք, որ մարդիկ, որոնք տարբեր հայացքներ ունեն, եկան, իրենց հոգևոր սնունդը ստացան և գնում են իրենց գործերով, ինչո՞ւ է պետք ամեն տեղ հակադրություններ ստեղծել, ես չեմ հասկանում»,-ասաց Կարապետյանը։

Նշելով որ Հայաստանում համերաշխության մթնոլորտը վաղ, թե ուշ վերականգնվելու է՝ կարապետյանն ասաց. «Մեկ մարդ չի կարող մեզ երկարաժամկետ պառակտել։ Կարճաժամկետ կարող է ինչ-որ բան անել, բայց երկարաժամկետ՝ ոչ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder