Ադրբեջանն առաջարկել է 3+3 ձևաչափով հաջորդ հանդիպումն անցկացնել իր տարածքում. Հայաստանի պատասխանը զարմացրել է
Քաղաքական
14:40 08/12/2025
Տարածաշրջան

Ադրբեջանն առաջարկել է 3+3 ձևաչափով հաջորդ հանդիպումն անցկացնել իր տարածքում. Հայաստանի պատասխանը զարմացրել է

Ադրբեջանն առաջարկել է 3+3 ձևաչափով հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանի, ապա Հայաստանի տարածքում։ Այս պարագայում Երևանի կողմից առաարկը չընդունելու հիմք Բաքուն չի տեսնում։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Իրանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում։

Ըստ Բայրամովի, ձևաչափի ստեղծման նախաձեռնութունը պատկանում է Ալիևին, այդ ձևաչափով նախկինում 3 հանդիպումներ են անցկացվել՝ Ռուսաստանում, Իրանում, Թուրքիայում։

«Թուրքիայում կայացած հանդիպումից հետո մեր պատվիրակությունը առաջարկեց հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում։ Մենք նշեցինք, որ Ադրբեջանում հանդիպումը կազմակերպելուց հետո կհամաձայնվենք հաջորդ հանդիպումն անցկացնել Հայաստանում։ Ցավոք, մենք չկարողացանք համաձայնության գալ. հայկական կողմը չհամաձայնվեց այս հաջորդականությանը», - հայտարարել է Բայրամովը։

Նա նշել է, որ այսօրվա իրավիճակը բավականին փոխվել է, Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակություններն արդեն մասնակցում են հանդիպումների միմյանց տարածքում։

«Հաշվի առնելով դա՝ մենք Հայաստանի կողմից մերժման համար հիմք չենք տեսնում։  Մենք դրա մեջ տրամաբանություն չենք տեսնում։ Առաջարկն ուժի մեջ է»,-ասել է նա։

Աբբաս Արաղչին իր հերթին հայտարարել է, որ Իրանն աջակցում է Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների զարգացմանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ադրբեջանն առաջարկել է 3+3 ձևաչափով հաջորդ հանդիպումն անցկացնել իր տարածքում. Հայաստանի պատասխանը զարմացրել է