Էդպես լավ չի, «Հայեր ջան դուխովը» հնչեցրու եկեղեցում. Հակոբյանը՝ Փաշինյանին
Քաղաքական
09:07 08/12/2025
Հայաստան

Էդպես լավ չի, «Հայեր ջան դուխովը» հնչեցրու եկեղեցում. Հակոբյանը՝ Փաշինյանին

«Ըստ Նիկոլի՝ Հայ Առաքելական Եկեղեցին 301-ին ստեղծել է պետությունը, ուստի Հայաստանի Հանրապետության օրհներգը պետք է հնչի պատարագներին ընդառաջ: Սա, նույնիսկ, անգրագիտության դրսևորում չէ: Սա պարզունակ խեղկատակություն է, որովհետև Հայ Առաքելական Եկեղեցին հիմնադրել են Հիսուս Քրիստոսի աշակերտները՝ Թադեոսն ու Բարդուղիմեոսը, իսկ 301-ին հայ Արշակունի արքայատոհմը քրիստոնեությունը հռչակել է՝ որպես պետական կրոն»,-գրում է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը՝ անդրադառնալով Փաշինյանի վերջին հայտարարությանը։

Նա շարունակում է.

«Սա նաև պատեհապաշտության վառ դրսևորում է, որովհետև ՀՀ անկախության հռչակիգիրը, Արցախը, Ցեղասպանությունն ու Հայոց պատմությունն ուրացողը մի օր, փաստացի, որոշել է Հայաստանի Հանրապետությունը հռչակել Մեծ Հայքի թագավորության իրավահաջորդ: Իսկ թե ինչ եղավ հետո, երբ խեղկատակը միջազգային հարթակներից խոսում էր Տիգրան Մեծի թագավորությունից, ականատես ենք բոլորս:

Էդպես լավ չի, «Հայեր ջան դուխովը» հնչեցրու եկեղեցում…»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում գրել էր.

«301 թվականին Հայ առաքելական եկեղեցին ստեղծվել է պետության կողմից, պետության որոշմամբ։ Կարծում եմ ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ՝ 10.55, բոլոր եկեղեցիներում երգչախմբերը կատարեն Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder