Կաթողիկոսի դեմ հայտարարությունը ստորագրելուց հետո Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը խուսափո՞ւմ է մարդաշատ վայրերից
Հասարակություն
10:37 08/12/2025
Հայաստան

Կաթողիկոսի դեմ հայտարարությունը ստորագրելուց հետո Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը խուսափո՞ւմ է մարդաշատ վայրերից

ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանն Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ ուղղված, նրա հրաժարականի կոչ պարունակող հայտարարության ներքո ստորագրելուց հետո, ըստ մեզ հասած տեղեկությունների, խուսափում է մարդաշատ վայրերից։ Panorama.am-ի ձեռքի տեակ եղած տեսանյութից երում է, որ նա անցած կիրակի պատարագ է կազմակերպել Նորթ Հոլիվուդում գտնվող մի փոքր հայկական եկեղեցում, որին ներկա են եղել հրավիրյալներ։ Պատահական մարդիկ եկեղեցում չեն եղել։

Մինչ բազմաթիվ քննադատությունների արժանացած հայտարարությունը ստորագրելը, Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը կիրակիները հիմնականում պատարագ էր մատուցում Սուրբ Ղևոնդաց հայկական եկեղեցում։

Ի դեպ, մինչ պատարագը նրան մոտենում է  ԱՄՆ-ում բնակություն հաստատած հայտնի հաղորդավար Գայանե Ասլամազյանն ու հարցնում. «Եկեղեցու բռնազավթումը Ձեզ գոհացնո՞ւմ է»։

Հոգևորականն առանց հարցին պատասխանելու արագ հեռանում է։

«Ես իբրև հայ առաքելական եկեղեցու զավակ, ամենայն հարգանքով եմ մոտենում, թե հոգևոր հայրերին, թե եկեղեցական ծիսակատարությանը: Այդ, իսկ պատճառով, որպեսզի չդնեմ սրբազանին սխալ վիճակի մեջ, նախապես մոտեցա և ասացի, որ հարցեր ունեմ որպես լրագրող, ինչից հետո տեսաք ինչպես հեռացավ... ես հայ եմ և ունեմ իրավունք իմանալու ի՞նչ է կատարվում և ինչու՞ են հանդուրժում եկեղեցու պառակտումն ու եղբայրների բանտարկումը և ի՞նչն է դրդում կանգնել հողատու ու ազգակործան էակի կողքին...»,-ավելի ուշ ֆեյսբուքյան իր էջում նշել է Գ. Ասլամազյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder