ՊՆ-ն՝ զինծառայողի մաhվшն դեպքի մասին
Հասարակություն
15:48 08/12/2025
Հայաստան

ՊՆ-ն՝ զինծառայողի մաhվшն դեպքի մասին

Վարդենիսում  ՊՆ սպայի մահվան դեպքը զինվորական ծառայության հետ կապ չունի։ Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից։ 

«Լրատվամիջոցներում և տելեգրամյան մի շարք ալիքներում ընթերցողին մոլորության մեջ գցող «Վարդենիսում դժբախտ պատահարի հետևանքով ՊՆ սպա է մահացել» վերտառությամբ հրապարակում է տարածվում, որն ուղեկցվում է բանակային դիրքում պարտադիր ժամկետային զինծառայողի լուսանկարով: 

Հայտնում ենք, որ նշված դեպքը տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ որևէ առնչություն չունեցող հանգամանքներում և վայրում, ինչի վերաբերյալ ՆԳՆ գործընկերները լրատվամիջոցներին համապատասխան մեկնաբանություն են տվել:

ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք պատասխանատվությամբ մոտենալ բանակին վերաբերող հրապարակումներին, խուսափել անբարեխիղճ վերնագրերից, հիմնվել միայն ստուգված ու պաշտոնական աղբյուրների վրա և խուսափել այնպիսի տեղեկատվության տարածումից, որը կարող է խեղաթյուրել իրականությունը կամ ստեղծել մտահոգություններ զինծառայողների ընտանիքներում։

Ցավակցում ենք մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին և ծառայակից ընկերներին»,- հայտնում է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։ 

Ներքին գործերի նախարարությունից 24news-ին հայտնել էին, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 13․56-ին, «Վարդենիս» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Վարդենիսի Լեռնագործների փողոցի տներից մեկը և արձանագրել 1999թ․ծնված տղամարդու կենսաբանական մահը։ Քննիչի գլխավորությամբ մեկնած ոստիկանության ծառայողները նշված տան ննջասենյակում հայտնաբերել են տղամարդու դիակ՝ անկողնում պառկած վիճակում։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Վարդենիսի քննչական բաժին։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder