Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երեկ «Յոթ Վերքում» տեղի ունեցած «պատարագը» կանոնական շեղում էր․ Տեր Փավստոս քահանա Սարգսյան
Շիրակի թեմի արժանապատիվ Տեր Փավստոս քահանա Սարգսյանն իր խոսքն է հնչեցրել՝ Հայրապետական մաղթանքի ավարտին։ Մասնավորապես, նա պարզաբանել է,թե ի՞նչ է տեղի ունեցել երեկ՝ Շիրակի Յոթ Վերք եկեղեցում և արդյո՞ք երեկվա կատարված դեպքերից հետո եկեղեցին սրբագործվելու կարիք ուներ։
«Այսօր որոշեցինք կատարել հայրապետական մաղթանք։ Այն, ինչ կատարեցինք այսօր, կոչվում է հայրապետական մաղթանք։ Երեկվա կատարվածը մեր՝ բոլորի, կամքին հակառակ էր, և ոչ միայն մեր կամքին, այլև գործող կանոնին հակառակ։ Հակառակության ոգով գործում են նրանք, ովքեր գործում են սատանայի թելադրանքով։ Հիմա այդ ոգով կատարվեց, ըստ մեր մեկնաբանության և ընկալումների, այդ ոգով կատարվեց երեկ սուրբ եկեղեցում «պատարագ» անվանմամբ արարողություն։ Յուրաքանչյուրը կիմանա, եթե կանոնական շեղում կա, ուրեմն, ինքը ինչ է իրենից ներկայացնում։ Այն շեղում էր , քանի որ նպատակային և դիտավորյալ կերպով հեռացվել էր Հայրապետի անունը, որը պատարագի տեքստի կանոնական ձևակերպում է, հետևաբար, եթե դա զեղչվում է, տեքստը կանոնականությունից շեղվում է, թերանում է և, միևնույն ժամանակ, մեր շատ սիրելի առաջնորդի՝ Միքայել Սրբազանի անունը, որը նույնպես կանոնական շեղում է։ Այսինքն՝ մեր եկեղեցում, անկախ մեզնից և մեր կամքին հակառակ, կանոնական շեղմամբ արարողություն է կատարվել։ Մենք փորձեցինք վերականգնել այս կանոնականությունը միասնականորեն՝ ևս մեկ անգամ հայտարարելու, որ մեր թեմը, թեմի հոգևորականությունը, հավատացյալ համայնքը մնում է հավատարիմ Հայոց Հայրապետին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Հայոց եկեղեցում գործող կանոնի»,- ասաց Տեր Փավստոս քահանա Սարգսյանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։