Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փաստորեն, նա փորձում է հայերի դավանափոխությունն իրականացնել. Քաղաքագետ
«Մոլագարն առաջարկում է Պատարագից առաջ հնչեցնել Հայաստանի հիմնը և Եկեղեցում կախել Հայաստանի դրոշը: Ինչ է դա նշանակում և ինչ հետևանքներ է դա կարող ունենալ»,-գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հնչեցրած առաջարկին։
Նա մանրամասնում է.
«Նշանակությունը
Ավանդական եկեղեցիները նման պրակտիկա չունեն, ոչ Կաթոլիկ, ոչ Ուղղափառ եկեղեցիներում Պատարագի ժամանակ երկրների հիմնը չեն հնչեցնում, նաև ազգային դրաշ չեն ցուցադրում: Ինչի համար, որովհետև Կաթոլիկ եկեղեցիները գործում եմ բազմաթիվ երկրներում և դրոշներ կախելով և հիմնը երգելով փաստորեն պառակտում են Եկեղեցին ըստ ազգային հատվածների, խաթարելով Եկեղեցու միասնությունը:
Ուղղափառ եկեղեցիները նույնպես գործում են տարբեր երկրներում, օրինակ՝ ռուսական, վրացական, կամ սերբական եկեղեցիներն ունեն թեմեր տարբեր երկրներում, և այդ երկրներում թույլ չեն տա, որ իրենց ուղղափառ համայնքներում, որտեղ անդամների մեծամասնությունն այդ երկրների քաղաքացիներն են, այլ երկրի դրոշը կախեն, կամ հիմնը նվագեն: Այսինքն, եկեղեցիները լինելով ազգային ինքնության միավորող գործոնը, այն չեն խաթարում ըստ պետական պատկանելության: Եկեղեցին վերպետական ազգային եկեղեցի է, որը միավորում է Սփյուռք ունեցող ազգերին, դառնալով ազգային ինքնության կարևորագույն հիմնաքար:
Իսկ կա արդյոք նման պրակտիկա այլ եկեղեցիներում: Կա, ինչն այստեղ լուրջ խորհելու հիմքեր է տալիս: Օրինակ, ԱՄՆ բողոքական եկեղեցիներում՝ մկրտական, մեթոդիստական, կամ երեցական համայնքներում Պատարագների ժամանակ երբեմն կատարում են ազգային հիմնը և եկեղեցիներում կախում են ազգային դրոշը: Դա բողոքական եկեղեցիներին բնորոշ առանձնահատկություն է:
Հետևանքները
• Եթե Հայաստանի եկեղեցիներում կախեն դրոշն ու երգեն ազգային հիմնը, ապա նունը պետք է անեն մյուս երկրներում՝ ԱՄՆում ԱՄՆ հիմնը երգեն ու կախեն ԱՄՆ դրոշը, Ֆրանսիայում՝ ֆրանսիականը, Թուրքիայում թուրքական և այլն: Այսինքն, Հայ Առաքելական Եկեղեցին դրանով կդադարի լինել ազգային ինքնության հիմնաքար, ինրը կլինի դաժանագույն հարված Սփյուռքին, ժամանակի ընթացքում այն քայքայելով:
• Փաստորեն, Մոլագարը փորձում է հայերի դավանափոխությունն իրականացնել, իր շուրջը համախմբելով Հայ Եկեղեցու որոշ եպիսկոպոսների, որոնք նույնպես լծվել են դավանափոխության գործին:
Պատահական չեն նաև Մոլագարի այն թեզերը, որ կաթողիկոս պետք է ընտրի ժողովուրդը, իսկ մինչ այդ կաթողիկոսի տեղապահը պետք է լինի ամուսնացյալ քահանա: Այս թեզերը գալիս են հաստատելու այն կանխավարկածը, որ Մոլոգարը լրջորեն է լծվել հայերի դավանափոխության գործին»։