ՊԳԿ. Հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրությունն ու պաշարները հասնելու են ռեկորային մակարդակների
Տնտեսություն
14:01 08/12/2025
Հայաստան

ՊԳԿ. Հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրությունն ու պաշարները հասնելու են ռեկորային մակարդակների

Պարենային ապրանքների միջազգային գների փոփոխությունները վկայում են համաշխարհային պաշարների առատության և արտահանողների միջև սրվող մրցակցության մասին։

ՊԳԿ–ն հրապարակել է նաև հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային շուկաների 2025 թ–ի թարմացված կանխատեսումները։ Քանի որ ցորենի բերքը հատկապես Արգենտինայում գերազանցել է սպասված ծավալները,   կանխատեսվում է, որ հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրությունն առաջին անգամ կգերազանցի երեք միլիարդ տոննան՝ աճելով 4,9 %–ով և հասնելով 3,003 միլիարդ տոննայի։

Ակնկալվում է, որ այլ խոշոր հատիկավորների և բրնձի արադրության ծավալները նախորդ տարվա համեմատ ավելանալու են։ Մասնավորապես կանխատեսվում է համաշխարհային բրնձի արտադրության ծավալների աճ 1,6 %–ով, հատկապես Բանգլադեշում, Բրազիլիայում, Չինաստանում, Հնդկաստանում և Ինդոնեզիայում։

Հացահատիկային մշակաբույսերի առաջարկի և պահանջարկի ամփոփագրի նոր թողարկումը ներառում է նաև նախնական տեղեկություններ հյուսիսային կիսագնդում ընթացիկ ձմռան սեզոնի միտումների, ինչպես նաև հարավային կիսագնդում խոշոր հացահատիկային մշակաբույսերի ցանքսի վերաբերյալ։

2025–2026 թթ․ հացահատիկային մշակաբույսերի համընդհանուր սպառումը, ըստ կանխատեսումների, նախորդ տարվա համեմատ կաճի 2,1 %–ով։ Վերջին թարմացված կանխատեսումների համաձայն՝ հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային պաշարները կավելանան 6,5 %–ով՝ հասնելով ռեկորդային ցուցանիշի՝ 925,5 միլիոն տոննա։ Միևնույն ժամանակ, ըստ 2025–2026 թթ․ կանխատեսումների, հացահատիկի առևտրի ծավալները ևս կաճեն 3,3 %–ով՝ հասնելով 500,6 միլիոն տոննայի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder