Հարգելի դեսպանը կարծես իսկապես ձեռք է առնում մեզ. Արա Պողոսյան
Քաղաքական
14:38 09/12/2025
Հայաստան

Հարգելի դեսպանը կարծես իսկապես ձեռք է առնում մեզ. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.

«Այսօր Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատում ԱՄՆ քաղաքականության առաջնահերթությունների և գործարար համայնքի հետ գործակցության նոր հնարավորությունների մասին ելույթ ունենալով, Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, իհարկե շատ այլ հետաքրքիր բաներ ասաց, բայց ինձ ամենաշատը զավեշտալի թվաց այն միտքը, թե Փաշինյանի և Ալիևի «Համարձակ ու ստեղծարար դիվանագիտության շնորհիվ կողմերի վարչակազմերը հաջողության են հասել այնպիսի մարտահրավերների կարգավորման հարցում, որոնք տասնամյակներ շարունակ կանխել են առաջընթացը»։

Հարգելի դեսպանը կարծես իսկապես ձեռք է առնում մեզ, թշնամու կամքին լիակատար ենթարկումը անվանելով «Համարձակ ու ստեղծարար դիվանագիտություն»։

Մնում է այդպիսի դիվանագիտություն մաղթել նաև ԱՄՆ–ին, եթե իսկապես նրանց համար Հայաստանի իշխանությունների վարքագիծը համարձակ ու ստեղծարար դիվանագիտություն է։

Հ․Գ․ Չնայած բոլորս գիտենք, թե նա ինչ նկատի ունի դիվանագիտական լեզվից թարգմանաբար․․․»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder