Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քաղաքական
17:25 09/12/2025
Հայաստան
Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀՀ-ում ՌԴ դեսպանը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս իրավիճակը
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Այս մասին հայտնում է ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը։
Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս իրավիճակի և դրանց զարգացման ու ամրապնդման հեռանկարների շուրջ։
Աղբյուրը`Panorama.am
Placeholder