Նաիրի Բաղրամյանն արժանացել է Art Basel Awards 2025-ի ոսկե մեդալին
Մշակույթ
15:15 09/12/2025
Աշխարհ

Նաիրի Բաղրամյանն արժանացել է Art Basel Awards 2025-ի ոսկե մեդալին

Բեռլինում ստեղծագործող սփյուռքահայ նկարիչ, քանդակագործ, լուսանկարիչ Նաիրի Բաղրամյանը  (Nairy Baghramian) արժանացել է Art Basel Awards 2025 մրցանակաբաշխության ոսկե մեդալին՝ «Ճանաչված նկարիչ» անվանակարգում։ Այս մասին գրում է artguide.com կայքը։ 

Բաղրամյանը աշխատում է քանդակագործության, ինստալյացիայի, լուսանկարչության և գծանկարչության ոլորտներում: Քանդակագործության մեջ, որը նրա հիմնական արտահայտչամիջոցն է, նկարչուհին օգտագործում է տեխնիկայի, նյութերի և ձևերի լայն տեսականի՝ ժամանակակից արվեստի տարածական, ճարտարապետական, սոցիալական, քաղաքական և համատեքստային ասպեկտներին անդրադառնալու համար:

Նաիրի Բաղրամյանը ծնվել է Սպահանում 1971 թվականին։ 1985 թվականից ապրում և ստեղծագործում է Բեռլինում։  Նրա ցուցահանդեսները կազմակերպվել են ժամանակակից արվեստի խոշոր թանգարաններում, մասնակցել է նաև Վենետիկի և Լիոնի բիենալեներին, documenta 14-ին և արժանացել է բազմաթիվ միջազգային և ազգային մրցանակների։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder