ՀՀ իշխանության ներկայացուցիչները կրկին փորձում են խեղաթյուրել իմ խոսքը. Սամվել Կարապետյանի փաստաբան
Իրավունք
12:17 09/12/2025
Հայաստան

ՀՀ իշխանության ներկայացուցիչները կրկին փորձում են խեղաթյուրել իմ խոսքը. Սամվել Կարապետյանի փաստաբան

«ՀՀ իշխանության ներկայացուցիչները կրկին փորձում են խեղաթյուրել իմ խոսքը, թե իբր ԵՄ-ին դիմում եմ «ՀՀ բարեփոխումներին հատկացվող» աջակցությունը դադարեցնելու համար։ Փողը ոչ թե ժողովրդի, այլ ձեր կուսակցության համար է»,- գրել է  գործարար, բարերար Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը:

Նա նշել է, որ չափազանց մեծ գին ունի անմեղ հոգևորականներին բանտարկելը և Քրիստոսի զավակների վրա հարձակվելը։

Ավելի վաղ Ռոբերտ Ամստերդամը մեկ այլ գրառմամբ դիմել էր ԵՄ-ին՝ կոչ անելով՝ «մի՛ ֆինանսավորեք մի կառավարության, որը զուրկ է լեգիտիմությունից»:

Նա գրել էր. «Փաշինյանի կառավարության կողմից քրիստոնյա քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը և Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ուղղված հարձակումը լրջորեն ոտնահարել է Օրենքի գերակայությունը։

ԵՄ-ն պետք է անհապաղ դադարեցնի իր ֆինանսական աջակցությունը Հայաստանի կառավարությանը և խորհրդակցություններ հրավիրի հրատապ և կարևոր թեմայով՝ դադարեցնելու ՀՀ իշխանությունների անօրեն գործողությունները:

Մի՛ ֆինանսավորեք մի կառավարության, որը զուրկ է լեգիտիմությունից»:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder