Ցեղաuպանnւթյան կոնվենցիան իր գաղափարախոսական ակունքներով առաջին հերթին 1915 թվականի gեղաuպանnւթյան արդյունքն է. Վարդան Պողոսյան
Քաղաքական
16:38 09/12/2025
Հայաստան

Ցեղաuպանnւթյան կոնվենցիան իր գաղափարախոսական ակունքներով առաջին հերթին 1915 թվականի gեղաuպանnւթյան արդյունքն է. Վարդան Պողոսյան

«Միջազգային իրավունքը գործում է այն ժամանակ, երբ որ կա միջազգային հարաբերություներում որևէ հաստատուն կարգ»,- «Հայաստանը՝ ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման պայքարի առաջամարտիկ» թեմայով քննարկմանն ասաց միջազգայնագետ Վարդան Պողոսյանը։

Ըստ նրա, հաստատուն կարգը, որպես կանոն, պատմությունը ցույց է տալիս, հաստատվում է  այն ժամանակ, երբ որ ստեղծվում է  ուժերի որոշակի հավասարակշռություն միջազգայիան  հարաբերություններում դոմինանտ պետությունների միջև։

Վ.Պողոսյանը նշեց, որ «Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման» կոնվենցիա»-ն ստեղծվել է այնպիսի իրավիճակում, երբ որ այդ հավասարակշտռությունն առկա էր։

«Եթե վերցնում ենք այսօրվա իրավիճակը, տեսնում ենք, որ միջազգային հարաբերությունները հեղհեղուկ իրավիճակում են, դրա հետևանքով միջազգային իրավունքը գրեթե դադարել է  գործելուց։ Միջազգային իրավունքը բազմաթիվ ոլորտներում գործում է, բայց այն մասը, որը «քաղաքական» է, այդտեղ միջազգայի իրավուքը դարձել է ընդամենը փաստարկման միջոց այս կամ այն պետության համար, այս կամ այն  պետությունն իր ուզած ձևով է մեկնաբանում միջազգային իրավունքի այս կամ այն դրույթը»,- ասաց միջազգայնագետը։

«Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման կոնվենցիա»-ն ընդունվել է 1948թ. Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից։  Վ.Պողոսյանը նշեց, որ Կոնվենցիայի հիմնական մշակող իրավաբան Ռաֆայել Լեմկինը «ցեղասպանություն» տերմինն առաջարկելիս որպես նախատիպ օգտագործել է Հայոց ցեղասպանությունը։

«Առաջին փաստարկը, որ Ցեղասպանության կոնվենցիան իր գաղափարախոսական  ակունքներով առաջին հերթին 1915 թվականի ցեղասպանության արդյունքն է՝ այն է, որ 1915 թվականի մայիսի 24-ին Անտանտի պետությունները՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսական կայսրություն, հայտարարություն էին արել Հայոց ցեղասպանության հետ կապված, իհարկե, ցեղասպանության բառը չօգտագործելով, որտեղ 1915 գարնանը սկսած ջարդերն իրենք որակել էին որպես մարդության դեմ կատարված հանցագործություններ»,- ասաց Պողոսյանը։ 

Մանրամասն՝  տեսանյութով։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder