Բռնցքամարտի ԱԱ. Այսօր 5 հայ մարզիկ կպայքարի 1/4 եզրափակիչի ուղեգրի համար
Սպորտ
11:01 09/12/2025
Հայաստան

Բռնցքամարտի ԱԱ. Այսօր 5 հայ մարզիկ կպայքարի 1/4 եզրափակիչի ուղեգրի համար

Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում, որին մասնակցում է 108 երկրի ներկայացուցիչ, Հայաստանի հավաքականի 6 բռնցքամարտիկ արդեն իսկ դուրս են եկել 1/4 եզրափակիչ։ 1/8 եզրափակիչում իրենց մենամարտերը հաղթանակով են ավարտել 48 կգ Բարեղամ Հարությունյանը, 60կգ Արթուր Բազեյանը, 67 կգ Հովհաննես Բաչկովը, 80 կգ Արտուշ Հովհաննիսյանը, 92 կգ Նարեկ Մանասյանը և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը։ Նրանք դեկտեմբերի 10-ին կպայքարեն կիսաեզրափակիչի ուղեգրի համար, իսկ դեկտեմբերի 9-ին 1/4 եզրափակիչի ուղեգրի համար կպայքարի ևս 5 հայ բռնցքամարտիկ։

Այսօր ևս 5 հայ մարզիկ կպայքարի 1/4 եզրափակիչի ուղեգրի համար։

Ժամը 17։00-ի մրցահերթում ռինգ դուրս կգան 54 կգ քաշային Դավիթ Եգորյանը, 63.5 կգ Նարեկ Հովհաննիսյանը և 86 կգ Ռաֆայել Հովհաննիսյանը։ Ժամը 21:00-ի մրցահերթում էլ իրենց մենամարտերը կանցկացնեն 54 կգ Ժիրայր Սարգսյանը և 57 կգ Ռուդոլֆ Գարբոյանը։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder