Փաշինյանը մեկնում է Գերմանիա
Քաղաքական
08:28 09/12/2025
Հայաստան

Փաշինյանը մեկնում է Գերմանիա

Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-10-ին պաշտոնական այցով կգտնվի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում։

Դեկտեմբերի 9-ին Ն. Փաշինյանը հանդիպումներ կունենա ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և ԳԴՀ դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։

Դեկտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Համբուրգ, որտեղ նախատեսված է հանդիպում քաղաքի քաղաքապետ Պետեր Չենչերի հետ։ Համբուրգի առևտրի պալատում Ն. Փաշինյանը կհանդիպի տեղի գործարարների հետ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշինյանը մեկնում է Գերմանիա