Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գերմանիայում Ադրբեջանի դեսպանը հայերենով է դիմել Փաշինյանին, վերջինս էլ երախտապարտություն է հայտնել
«Բարի գալուստ Գերմանիա, պարոն վարչապետ»,- Գերմանիայում Ադրբեջանի դեսպանը հայերենով է դիմել Նիկոլ Փաշինյանին:
«Մեր տարածաշրջանում վիթխարի դերափոխում է տեղի ունենում, որ մի քանի տարի առաջ հնարավոր չէր պատկերացնել։ Սա ամենակայուն ու խաղաղ ժամանակաշրջանն է մեր հարաբերություններում, որին մենք հասել ենք ու դուք եք հասել»,- նշել է նա:
«Ես երախտապարտ եմ ջերմ ողջույնի համար»,- արձագանքել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Փաշինյանը պաշտոնական այցով նախօրեին այցելել է Գերմանիա։ Նա Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցությունում պատասխանել է ներկաների հարցերին։ Ներկա է եղել նաև Գերմանիայում Ադրբեջանի դեսպան Նասիմի Աղաևը։