Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հասարակություն
09:04 10/12/2025
Հայաստան
Ձյուն, մառախուղ, ձնախառն անձրև. Ճանապարհները՝ ժամը 9։00-ի դրությամբ
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Արագածի, Ճամբարակի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Արթիկի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։
Ճանապարհային դեպարտամենտից նաև հայտնում են, որ Սևան-Հրազդան ավտոճանապարհին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր։
Արթիկի, Աբովյանի, Սպիտակի, Մասիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-80 մետր։
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Աղբյուրը`Panorama.am
Placeholder