Արթուր Բազեյանն աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի առաջին ուղեգիրն է ապահովում Հայաստանի համար
Սպորտ
18:54 10/12/2025
Հայաստան

Արթուր Բազեյանն աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի առաջին ուղեգիրն է ապահովում Հայաստանի համար

60 կգ քաշային Արթուր Բազեյանը հաղթել է Լատվիան ներկայացնող Մաթեուս Պրոկուդինիսին։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։

«Առաջին մեդալն ապահովված է։

60 կգ քաշային Արթուր Բազեյանը աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի առաջին ուղեգիրն է ապահովում Հայաստանի համար։ Մեր մարզիկը շատ վստահ առավելության հասավ Լատվիան ներկայացնող Մաթեուս Պրոկուդինիսի նկատմամբ։

Առաջին երկու ռաունդներում ունենալով նկատելի առավելություն 3-րդ ռաունդում Բազեյանը գործեց հաղթողի դիրքից և գործը հասցրեց նպատակին։ Նա իր կարիերայում առաջին անգամ է աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder