Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բաքվում պահվողների իրավունքների խախտման գլխավոր պատճառ է հանդիասնում նաև միջազգային կազմակերպությունների լռությունը. Բողոքի ակցիա ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության գրասենյակի դիմաց
«Մենք որպես երիտասարդություն մեր բողոքի ձայն ենք բարձրացրել և ներկայացնում ենք մեր հայրենակիցներին, նրանք ֆիզիակապես չեն կարող ներկա գտնվել և պաշտպանել իրենց իրավունքները, քանի որ գտնվում են Բաքվի բանտում»,-ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց կազմակերպված «Բաքվում հայերն ապօրինաբար են պատանդառվել» խորագրով բողոքի ակցիայի ժամանակ ասաց մասնակիցներից ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Նաիրա Մեխակյանը։
Նրա խոսքով՝ Բաքվում ապօրինաբար գտնվողների փոխարեն են երիտասարդները բարձրացնում նրանց իրավունքների պաշտպանության հարցը՝ քանի որ այն Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր է։
«Որպեսզի այն չդիտվի որպես լոկ օր և չունենա ոչ մի խորհուրդ, իրենք այստեղ են, որպես երիտասարդութուն ասելու, որ մեր հայրենակիցների իրավունքները խախտված են և նրանց իրավունքների խախտման գլխավոր պատճառ է հանդիասնում նաև միջազգային կազմակերպությունների լռությունը»,-ասաց Մեխակյանը
Նրա կարծիքով՝ միջազգային կազմակերպությունները լռում են և հրահրում են այդ իրավախախտումները, քանի որ ՀՀ իշխանությունների կողմից չկա որոշակի հստակ դիրքորոշում, միշտ հայտարարում են, թե բանակցում են, բայց ոչ ոք չգիտի թե ինչ են բանակցում և պետք է ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերեն ռազմագերիների հարցում։