Մարդիկ պետք է տեսնեն՝ մեր երկրում «մարդու իրավունքներ» հասկացությունը վերածվել է կեղծավորության․ Մելիքյան
Իրավունք
18:42 10/12/2025
Հայաստան

Մարդիկ պետք է տեսնեն՝ մեր երկրում «մարդու իրավունքներ» հասկացությունը վերածվել է կեղծավորության․ Մելիքյան

Այսօր՝ դեկտեմբերին 10-ին, աշխարհում նշվում է Մարդու իրավունքների օրը։ Դեռ 1948 թ․-ին, Միացյալ ազգերի կազմակերպությունում ընդունվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որը հիմք հանդիսացավ բոլոր երկրներում մարդու իրավունքների երաշխավորման համակարգեր ստեղծելու համար։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը,սակայն, նկատում է, որ  եթե աշխարհի բոլոր երկրներում այսօր Մարդու իրավունքների օրն է, ապա Հայաստանում՝   կեղծավորության օրը։

«Մենք տեսնում ենք՝ամիսներ, օրեր, նույնիսկ ժամեր առաջ մարդու իրավունքների ծանրագույն խախտումներ՝ ընդդիմադիր գործչի նկատմամբ գազանաբար  հարձակում, երբ արդեն 48 ժամ է անցել,բայց  չի բացահայտվել, քաղբանտարկյալներ՝ խոսքի կամ  դիրքորոշում հայտնելու համար ,  ամիսներ շարունակ Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ հալածանքներ,   ունենում ենք տեղեկատվական այլանդակ գրոհ»

Նրա խոսքով, երբ այս ամենի ֆոնին պետական պաշտոնյաները հավաքվում են և խոսում մարդու իրավունքներից,ապա կարող ենք ասել, որ այսօր Հայաստանում կեղծավորության օրն է։

«Մարդիկ են  անցնում են, տեսնում են քաղբանտարկյալներ՝ Նարեկ Սամսոնյան, Վազգեն Սաղաթելյան, հայ բարերար Սամվել Կարապետյան, 4 սրբազաններ,բազմաթիվ այլ քաղբանտարկյալներ՝ Գյումրիի գործերով Դավիթ Համբարձումյան, մի խոսքով, կարելի է ժամերով խոսել, բայց  այս ամենի կողքին, մի լրիվ ուրիշ իրականություն է՝ ժպիտներով, միջազգային գործընկերներ,   Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբաղեցնող տիկինը, Ալեն Սիմոնյանը, մարդու իրավունքներից են խոսում։

Մարդու իրավունքների իրականությունը հենց այսստեղ է՝ գետնի վրա, և մենք դրա մի փոքր դրվագին ենք այստեղ տեսնում։ Մարդիկ պետք է տեսնեն, որ մեր երկրում «մարդու իրավունքներ» հասկացությունը վերածվել է կեղծավորության»,- հավելեց Մելիքյանը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder