Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Maison Marom-ը «Բիզնեսն արվեստին» մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է «Մշակույթ-բիզնես ներդաշնակ համագործակցություն» անվանակարգի հաղթող
Maison Marom ընկերությունների խումբը «Բիզնեսն արվեստին» մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է «Մշակույթ-բիզնես ներդաշնակ համագործակցություն» անվանակարգի հաղթող։
Մրցանակաբաշխությունը անցկացվել է ASA Forum 2025 միջազգային հարթակի շրջանակում՝ Արվեստի ջատագովման համայնքի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով ընդգծել այն կազմակերպություններին, որոնք ձևավորում են նոր որակի հարաբերություն բիզնեսի և մշակույթի միջեւ։
Արվեստի ջատագովման համայնքը իր շնորհավորական խոսքում նշել է. «Maison Marom ընկերությունների խումբն ապացուցում է, որ բիզնեսը կարող է ոչ միայն աջակցել մշակույթին, այլև այն դարձնել իր ինքնության և գործունեության առանցքային տարրերից մեկը։ Սա հիանալի օրինակ է այն մասին, թե ինչպես կարող են գործարար աշխարհն ու մշակույթը միավորվել՝ ստեղծելով նոր արժեք և բովանդակություն։ Շնորհավորում ենք նորարարության և ներդաշնակ համագործակցության գնահատանքի արժանանալու համար»։
Maison Marom-ին այս անվանակարգում առաջադրել էր Եվրոպական բիզնես ասոցիացիան՝ գնահատելով ընկերության հետևողական գործունեությունը՝ մշակութային նախագծերի, ստեղծարար ոլորտների և նոր հարթակների զարգացման ուղղությամբ։
Միջոցառման ընթացքում իր խոսքում շնորհակալություն է հայտնել Maison Marom-ի հաղորդակցության եւ գործընկերության ղեկավար Լանա Պողոսյանը՝ ընդգծելով.
«Այս մրցանակը մեզ համար մեծ պատիվ և միաժամանակ մեծ պատասխանատվություն է։ Մեր սկզբունքն անփոփոխ է՝ բիզնեսը պետք է լինի մշակույթի զարգացման կապող օղակ ու ստեղծի արժեք։ Շնորհակալ ենք այս կարևոր գնահատանքի համար․ այն ուժ է տալիս շարունակելու մեր աշխատանքը նույն նվիրվածությամբ և ավելի լայն տեսլականով»։
Maison Marom իր գործունեությամբ շարունակաբար ապացուցում է, որ «բիզնեսը կարող է դառնալ մշակութային ժառանգություն» գաղափարը ոչ միայն տեսլական է, այլև իրագործված ռազմավարություն։
Նշենք, որ Maison Marom-ի գործունեությունը ընդգրկում է երեք հիմնական ուղղություն՝ նորաձևություն, գաստրոնոմիա, արվեստ և մշակույթ, ինչպես նաև լայֆսթայլ էկոհամակարգի զարգացում։
Rien-à-Porter-ն Maison Marom-ի լայֆսթայլ ուղղությունն է, որը միավորում է նորաձևությունը, գեղեցկությունը, գաստրոնոմիան և դիզայնը։ Այն ներկայացնում է Երևանի առաջին լայֆսթայլ կոնցեպտ տարածքը և միջազգային առցանց հարթակը։
Maróm Label-ը նորաձևության բրենդ է, որը համադրում է հայկական ավանդույթները և համաշխարհային դիզայնի մոտեցումները՝ ստեղծելով ինքնություն ունեցող, կայուն և ժամանակակից ոճ։
Melonpan-ը գաստրոնոմիական ենթաբրենդ է, որը զարգացնում է բարձրորակ գաստրոնոմիայի մշակույթը՝ առաջարկելով fine dining փորձառություններ, հեղինակային մենյուներ և գաստրոնոմիական արտադրանքներ։
Hosq-ը մշակութային հիմնադրամ է, որը խթանում է արվեստի և նորարարության համատեղ զարգացումը։
Հայաստանում հիմնված, սակայն միջազգային ուղղվածությամբ գործող Maison Marom-ի տեսլականն է զարգացնել ստեղծարար արդյունաբերությունները, խթանել կայուն ձեռնարկատիրությունը և ձևավորել բաց մշակութային էկոհամակարգ։