Քաղաքացիները հիասթափված են Ամերիկյան համալսարանից. Մակունցը դարձել է բուհի հոգաբարձուների խորհրդի անդամ
Կրթություն, գիտություն
11:34 10/12/2025
Հայաստան

Քաղաքացիները հիասթափված են Ամերիկյան համալսարանից. Մակունցը դարձել է բուհի հոգաբարձուների խորհրդի անդամ

ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան, մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը դարձել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ՝ իբրեւ պետության ներկայացուցիչ։ Այս լուրից հետո շատ օգտատերեր ու քաղաքացիներ իրենց դժգոհություն են հայտնել սոցիալական ցանցերում։

Ահա նման մեկնաբանություններից մի քանիսը.

«Այս խորհրդի անդամ է արդեն քանի տարի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը...ցավոք միտումը մի տարի է նկատվում է: Շենքի կառուցման խնդիր ունեն, և ոչ միայն»։

«ՀՀ կառավարության առաջադրած թեկնածուն է։ Համալսարանն ուղղակի հավանություն է տվել»։

«Ափսոս, լավ համալսարան էր»։

«Քպ-նն ամենուրա խցկվում ու ապականում»։

«ՀԱՀՀ-ն հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Ամերիկյան Համալսարանի կորպորացիայի (ՀԱՀՀ) կողմից, հետևաբար ՀԱՀՀ-ն ունի երկու հիմնադիր։ Հոգաբարձուների խորհուրդը Հիմնադրամի բարձրագույն կառավարման և վերահսկող մարմինն է։ ՀԱՀՀ հոգաբարձուների խորհուրդը բաղկացած է յոթ անդամից։ Հինգ անդամ նշանակվում է ՀԱՀԿ-ի կողմից, իսկ մյուս երկուսը՝ ՀՀ կառավարության կողմից։ Եթե անդամի տեղը թափուր է մնում, համապատասխան հիմնադիրը առաջարկում է նոր անդամ։ Հոգաբարձուների խորհրդի նոր անդամի առաջարկվող թեկնածությունը հաստատվում է խորհրդի կողմից՝ խորհրդի անդամների 2/3-ի մեծամասնությամբ։ Դոկտոր Մակունցը փոխարինում է ՀԱՀ համահիմնադիր, խորհրդի անդամ և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի նախկին ռեկտոր, հանգուցյալ դոկտոր Յուրի Սարգսյանին»,-ասված է համալսարանի հրապարակած հաղորդագրության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քաղաքացիները հիասթափված են Ամերիկյան համալսարանից. Մակունցը դարձել է բուհի հոգաբարձուների խորհրդի անդամ