Որպես առաջանային խնդիր նպատակ ունեին ուժի ցուցադրությումբ ներխուժում Մայր Աթոռ. Փաստաբան
Իրավունք
12:18 10/12/2025
Հայաստան

Որպես առաջանային խնդիր նպատակ ունեին ուժի ցուցադրությումբ ներխուժում Մայր Աթոռ. Փաստաբան

«Եկեղեցին կամ հոգևորականները քաղաքականություն մտնելու ոչ միայն արգելք չունեն, նաև դրա լիարժեք իրավունքն ունեն»,- «Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն» (ՔԻՀԿ) իրավապաշտպան հասարակական կազմակերպության գործունեության երկրորդ տարվա արդյունքների ամփոփման ժամանակ ասաց փաստաբան Տաթև Սողոյանը։

Նա ընդգծեց՝ Հայաստանի Սահմանադրությամբ որևէ արգելք չկա ու չի էլ կարող լինել, որպեսզի հոգևորականը զբաղվի քաղաքական գործունեությամբ։

«Իշխանությունները շատ հաճախ մանիպուլացնում են իրականությունը՝ օգտվելով  նրանից, որ հասարակությունն այդքան էլ իրավագիտակից չէ, օրինակ, տեղյակ չեն, որ, Անգլիայի պառլամենտում կան եկեղեցականներ, քանի որ հանրության մաս են»,- ասաց փաստաբանը։  

Փաստաբան Հովհաննես Խուդոյանն անդրաառնալով Միքայել Սրբազանին գործին՝ նշեց. «Պատկերացենք, իրոք, բարձրաստիճան հոգևորականը կատարել է հանցագործություն, քննչական մարմինների մոտ կարիք է  առաջացել  վարույթ նախաձեռնել վերջինիս նկատմամբ։ Ի՞նչ է  անում սովորական պայմաններում ադեկվատ քննիչը՝  զանգում,  նույնիսկ որպես հարգանքի դրսևսրում գնում է Գյումրի, ասում է Սրբազանին՝ ձեր նկատմամբ վարույթ կա, գնանք հարցաքննության։

 Ի՞նչ է անում նիկոլական քննիչը. իրենք  փորձում են այդ գործողությունն անել այն ժաանակ, երբ որ Սրբազանը գտնվում է Մայր Աթոռում, ներխուժում են Մայր Աթոթ։ Սա ոչ միայն հետապնդում  է  Միքայել Սրբազանի նկատմամբ, այլ որպես առաջանային խնդիր՝ ուժի  ցուցադրությումբ ներխուժում Մայր Աթոռ»։

Նշենք, որ միջոցառման ընթացքում ամփոփ ներկայացվում է 2025թ․ ՔԻՀԿ կատարած աշխատանքը և ուսումնասիրությունները, ներառյալ՝ 2025թ․ զանգվածային քաղաքական հետապնդումներն ըստ դրվագների, մարդու իրավունքների միջազգային չափանիշներին չհամապատասխանող օրենքները և իրավապահների գործելաոճը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Որպես առաջանային խնդիր նպատակ ունեին ուժի ցուցադրությումբ ներխուժում Մայր Աթոռ. Փաստաբան