Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արթուր Բազեյանն աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի առաջին ուղեգիրն է ապահովում Հայաստանի համար
60 կգ քաշային Արթուր Բազեյանը հաղթել է Լատվիան ներկայացնող Մաթեուս Պրոկուդինիսին։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
«Առաջին մեդալն ապահովված է։
60 կգ քաշային Արթուր Բազեյանը աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի առաջին ուղեգիրն է ապահովում Հայաստանի համար։ Մեր մարզիկը շատ վստահ առավելության հասավ Լատվիան ներկայացնող Մաթեուս Պրոկուդինիսի նկատմամբ։
Առաջին երկու ռաունդներում ունենալով նկատելի առավելություն 3-րդ ռաունդում Բազեյանը գործեց հաղթողի դիրքից և գործը հասցրեց նպատակին։ Նա իր կարիերայում առաջին անգամ է աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում»։