Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC դասակարգման առաջին համարի հավակնորդ Արման Ծառուկյանը Երևանում անցկացվելիք Hype Fighting մրցաշարում կմենամարտի UFC-ի միջին քաշային կարգի 14-րդ համար Շարա Բուլետի հետ։ Այդ մասին սոցիալական ցանցի իր միկրոբլոգում հայտնել է Արման Ծառուկյանը:
Ավելի վաղ UFC մարտիկը խոստացել էր, որ մրցակցի անունը շոկային է լինելու: Hype Fighting լիգայի առաջին մրցաշարն տեղի է ունենալու դեկտեմբերի 30-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Արման Ծառուկյանի - Շարա Բուլետի մենամարտը երեկոյի գլխավոր իրադարձությունն է: