Արման Ծառուկյանը գլխով հարվածել է Դեն Հուկերին
Սպորտ
21:43 21/11/2025
Աշխարհ

Արման Ծառուկյանը գլխով հարվածել է Դեն Հուկերին

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանն ու նորզելանդացի Դեն Հուկերը UFC Qatar մրցաշարից առաջ կշռվելուց հետո անցկացրել են իրենց հայացքների մենամարտը։

Ծառուկյանը մոտենալով Հուկերին գլխով հարվածել է նրան, ինչի պատճառով կազմակերպիչները ստիպված են եղել անմիջապես միջամտել և ընդհատել արարողությունը։

Հիշեցնենք, որ թեթև քաշային կարգի 5 ռաունդանոց այս մենամարտը կկայանա նոյեմբերի 22-ին։

Ծառուկյանը MMA-ում անցկացրել է 25 մենամարտ, որոնցից 22-ում հաղթել է։ Դեն Հուկերն անցկացրել է 36 մենամարտ՝ գրանցելով 24 հաղթանակ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արման Ծառուկյանը գլխով հարվածել է Դեն Հուկերին