Խուզարկություններ են իրականացվել Արշակ Սրբազանի հարազատների բնակարաններում
Իրավունք
17:52 10/12/2025
Հայաստան

Խուզարկություններ են իրականացվել Արշակ Սրբազանի հարազատների բնակարաններում

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի մորեղբոր և մորեղբոր դստեր բնակարաններում խուզարկություններ են իրականացվել։ Այս մասին Panorama.am-ին փոխանցեց փաստաբան Արսեն Բաբայանը։

Նա մանրամասնեց, որ խուզարկություններ իրականացվել են դեկտեմբերի 9-ին այն քրեական վարույթի  շրջանակներում, որը վերաբերում է Արշակ Սրբազանին վերագրվող տեսագրությանը։

Ա. Բաբայանն ասաց, որ խուզարկությունների ընթացքում երկու բնակարաններից էլ առգրավել են բոլոր հեռախոսները և համակարգիչները ու դեռևս չեն վերադարձրել։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ի համացանցում անպատշաճ բովանդակությամբ Արշակ Սրբազանին վերագրվող տեսագրությաններ էին տարածվել։ Սրբազանը հայտարարել էր. «Այն վերագրումները, որ կատարվում են ինձ, բացարձակապես կապ չունեն իմ կյանքի հետ, իմ կենսագրության, իմ արածների հետ»։ Իսկ փաստաբան Արսեն Բաբայանը հայտնել էր, որ  Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսագրության առնչությամբ նշանակված դատատեսաձայնագրային և դիմանկարային փորձաքննության ««եզրակացությամբ» ամաբողջությամբ հերքվում է քննչական մարմնից լրատվամիջոցներին հայտնած տեղեկությունը, թե՝ «հաստատվել է տեսանյութում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պատկերված լինելու հանգամանքը»։ Այս տեղեկությունը իրականությանը չի հապատասխանում»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Խուզարկություններ են իրականացվել Արշակ Սրբազանի հարազատների բնակարաններում