Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Որևէ սպառնալիք, տեղեկատվական տեռոր չի կարող ինձ ստիպել անել մի բան, որն ավելի մեծ մեղք է, քան այն, ինչ ես կարող է երբևէ արած լինեմ։ Փառք Աստծո, ես իմ կյանքում չունեմ արած բաներ, որոնց համար ամաչեմ։ Իհարկե, դա չի նշանակում, որ ես անմեղ եմ։ Ես բազմաթիվ մեղքեր եմ գործել։ Բայց այն վերագրումները, որ կատարվում են ինձ, բացարձակապես կապ չունեն իմ կյանքի հետ, իմ կենսագրության, իմ արածների հետ»,-հայտարարեց Արշակ Սրբազանը լրագրողների հետ ընթացող հանդիպմանը։
Նա հայտարարեց, որ տեսագրությունները, իհարկե, կեղծիք են և սուտ են։
«Ես դա ասել եմ և կրկնում եմ։ Ես չգիտեմ ավելի մեծ մեղք, որ գործված սայթաքումների դիմաց, գործես նոր մեղքեր, սայթաքումներ ստիպված լինես անել։ Ավելի մեծ դավաճանություն, ավելի մեծ ինքնաժխտում ես չգիտեմ։ Ես այդպիսի քայլ ոչ արել եմ, ոչ անում եմ, ոչ կանեմ։ Այն մարդիկ, որոնք նման հույսեր են փայփայում, դրանք պետք է խափանվեն»,-ասաց նա։
Անդրադառնալով հայտնի հայտարարության ներքո ստորագրած եպիսկոպոսների ստորագրելուն, Արշակ Սրբազանը հարց հնչեցրեց՝ արդյոք նրանց նկատմամաբ շանտաժ կիրառվե՞լ է, թե՞ ոչ։
«Անկեղծ ասած, ես չգիտեմ։ Բայց ցանկացած սցենարի դեպքում նման կեցվածք որդեգրելն ուղղակի դավաճանություն է»,-ասաց նա։
Նա նշեց, որ տեսագրությունները, որոնք շրջանառվել են, ոչ ոք դրա համար պատասխանատվություն չի ստանձնել, անգամ Քննչական կոմիտեն, որն այսպես ասած «բարյացակամորեն» է տրամադրված մեր նկատմամբ, ասում է, որ դրանք ապօրինի տեսաձայնագրություններ են։
«Ոչ ոք չկա,որ ասի, այո, այդ տեսաձայնագրությունները մենք ենք արել, մենք ենք պատրաստել, մենք ենք հորինել, չկա, անտեր ինչ-որ տեսաձայնագրություն է։ Եթե մի բան անտեր է, որոշակի տուժում է դրա արժանահավատությունը։ Չկա այս գործով որևէ անձ, որ հաստատի, դա այդպես է»,-ասաց Արշակ Սրբազանը։
Մայր Աթոռի դիվանապետը հայատարարեց, եթե ինքը զմայլված լիներ Նիկոլ Փաշինյանով, ապա որևէ թթու խոսքի չէր արժանանա։
«Հետևաբար, այս երևույթն ունի շատ կոնկրետ քաղաքական ուղղվածություն, քաղաքական ենթատեքստ»,-ասաց արքեպիսկոպոսը։
Նա ներկաների ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ ՔԿ-ն մեկ օրում տեսաձայնագրությունների համար փորձաքննություն, ապա փոխանցվել է եպիսկոպոսներից մեկին։ Մինչդեռ ինքը ներգրավված չի եղել այդ ամենում։
Մանրամասները՝ տեսանյութում։