Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վերաքննիչ քրեական դատարանը (դատավորներ՝ Է.Մանասյան, Ն.Հովակիմյան և Վ.Մարգարյան) Միքայել Սրբազանի պաշտպանների և դատախազի վերաքննիչ բողոքները վարույթ է ընդունել:
Միքայել Սրբազանի պաշտպանների թիմը հայտնում է, որ դատական նիստը նշանակվել է 2025թ. դեկտեմբերի 15-ին (երկուշաբթի) ժամը 15:30-ին՝ Վերաքննիչ քրեական դատարանի թիվ 2 դահլիճում (ք.Երևան, Գ.Նժդեհ 23 շենք):
Դատական նիստը դռնբաց է:
Հիշեցնենք, որ Միքայել Սրբազանի պաշտպանները դիմել են Վերաքննիչ դատարան՝ խնդրելով ամբողջությամբ բեկանել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչել և հռչակել Գերաշնորհ Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի անմեղությունը։