Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Եվրոյոնջաներն ինչպե՞ս կարձագանքեին, եթե Նիկոլին հետույք բառի համար կալանավորեին. Հիմա կասեմ. Ն. Զոհրաբյան
«Ազատություն քաղբանտարկյալներին». Այս պահանջով, Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի լուսանկարներով, «հետույքային բռնապետություն» և այլ գրություններով ցուցապաստառներով, բանտախցի ճաղավանդակներով այսօր Ազատության հրապարակում բողոքի ակցիա էին իրականացնում «Անտիֆեյք»-ի թիմը, ազատազրկված Վազգեն Սաղաթելյանի, Նարեկ Սամսոնյանի ընկերները, փաստաբանը, քաղաքական-հասարակական գործիչներ։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակների կալանավորումը խայտառակություն որակեց։ Նա հիշեցրեց, որ Սամսոնյանի ու Սաղաթելյանի դեմ հարուցված նախորդ վարույթի ժամանակ ԵՄ դեսպանն այցելում ու ներկա էր գտնվում դատական նիստերին, տարբեր զեկույցներում հիշատակվում էր նրանց դեպքը, սակայն այս անգամ նրանց կալանավորումը պատշաճ արձագանք չի ստանում ԵՄ ներկայացուցիչների կողմից։
«Վերջին շրջանում միջազգային կառույցների զգալի հատվածը աշխարհքաղաքական շահերը նախընտրում են արժեքահեն քաղաքականությունից։ Այն արժեքներին, որոնք իրենք դավանում էին, քարոզում էին, դավաճանել են, չեն խոսում մարդու իրավունքների ակնհայտ խախտումների, քաղբանտարկյալների մասին»,-ասաց ՀՀԿ-ական գործիչը։
Հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը միջազգային հանրությանը դիմեց Փաշինյանի լեքսիկոնով.
«Եվրոյոնջաներ, չնեղանաք, Նիկոլն է ձեզ այդպես դիմել։ Եվրոյոնջաներն ինչպե՞ս կարձագանքին, եթե այն խմբագրությունում, որտեղ ես եմ աշխատել, «Հայկական ժամանակում» որևէ մեկին՝ ինձ կամ Նիկոլին հետույք բառի համար տանեին կալանավորեին։ Հիմա կնկարագրեմ՝ ինչ կլիներ։ Չարտերային ռեյսով անմիջապես Հայաստան կգային Հայաստանի հարցով համազեկուցողները, կասին՝ ձեզ զրկում ենք ձայնի իրավունքից, հինգ հատ զեկույց կհրապարկեին, որ Հայաստանում ոտնահարվում է խոսքի ազատությունը, Սվիտալսիկին էլ այստեղ պառկած կլիներ»։
Նա ասաց, այսօր Հայաստանում հաստատված է բռնապետություն։
«Մի ակտիվիստի կանչել են Արարատի ոստիկանություն։ Թորգոմ Տեր-Մկրտչյան։ Ասել են, դու լայքել ես քաղաքացու գրառումը, այդ քաղաքացու գրառման մեջ մենք սպառնալիք ենք տեսել իշխանության հասցեին, դու կիսում ես այդ սպառնալիքի պատասխանատվությունը։ Դուք պատկերացնո՞ւմ եք»,-լրագրողների հետ զրույցում ասաց Ն. Զոհրաբյանը։
Մանրամասները՝ տեսանյութերում։