Ձեռքերդ հեռու մեր հավատից ու եկեղեցուց. Փաշինյանին Մոսկվայում դիմավորել են բողոքի ակցիայով
Քաղաքական
15:50 11/12/2025
Աշխարհ

Ձեռքերդ հեռու մեր հավատից ու եկեղեցուց. Փաշինյանին Մոսկվայում դիմավորել են բողոքի ակցիայով

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան դիմաց Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ տեղի է ունեցել բողոքի ակցիա։ Շենքի դիմաց հավաքվել է մոտ 300 մարդ, այդ թվում հոգևորականներ ու հասարակական գործիչներ։

Ակցիայի մասնակիցները եկեղեցականների, գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալությունները որակել են հակասահմանադրական։

Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքում պահել էին Միքայել, Բագրատ, Մկրտիչ Սրբազանների լուսանկարները, «Ձեռներդ հեռու մեր հավատից, մեր Սուրբ առաքելական եկեղեցուց», «Մենք Էջմիածնի կողքին ենք» գրություններով պաստառներ։

Նրանք վանկարկում են՝ «Մեր խաչը մեր ուժն է»։

Բողոքի ակցիան հատուկ կազմակերպվել է Փաշինյանի այցի առիթով։ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն արդեն Մոսկվայում է, նա հասցրել է հանդիպել ՌԴ վարչապետ Մխայիլ Միշուստինին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ձեռքերդ հեռու մեր հավատից ու եկեղեցուց. Փաշինյանին Մոսկվայում դիմավորել են բողոքի ակցիայով