Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ-ն չորեքշաբթի օրը Վենեսուելայի ափերի մոտ նավթ տեղափոխող նավ է բռնագրավել, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ մեծացնելով ԱՄՆ-ի ճնշումը նախագահ Նիկոլաս Մադուրոյի ռեժիմի վրա։
«Ինչպես հավանաբար գիտեք, մենք հենց նոր առգրավեցինք նավթ տեղափոխող նաց Վենեսուելայի ափերին։ Մեծ, շատ մեծ, իրականում՝ ամենամեծը, որը երբևէ բռնագրավվել է»,- ասել է Թրամփը։
Գլխավոր դատախազ Փեմ Բոնդին ասել է, որ լցանավը ԱՄՆ-ի կողմից մի քանի տարի շարունակ պատժամիջոցների տակ է եղել՝ «արտասահմանյան ահաբեկչական կազմակերպություններին, այդ թվում՝ Վենեսուելային և Իրանին աջակցող նավթի ապօրինի փոխադրման ցանցում իր ներգրավվածության պատճառով»։
«Այս առգրավումն իրականացվել է անվտանգ և ապահով կերպով, և մեր համատեղ աշխատանքը պատժամիջոցների տակ գտնվող նավթի տեղափոխումը կանխելու համար շարունակվում է»,-հայտարարել է նա X-ի իր միկրոբլոգում։