Փաշինյանի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում
Քաղաքական
10:54 11/12/2025
Հայաստան

Փաշինյանի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել ՌԴ մայարաքաղաքում։ Այս մասին հայտնում են ռուսական տելեգրամ ալիքները՝ նշելով, որ օդային փակ տարածքի պատճառով օդանավը մեկնել է այլընտրանքային օդանավակայան։ Մոսկվայի օդանավակայաններում գիշերն անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով հետաձգվել է ավելի քան 170 չվերթ։

Ըստ Թելեգրամի BAZA ալիքի,  Փաշինյանի ACJ319 ինքնաթիռը գրեթե մեկ ժամ պտտվել է Տվերի մարզի վրայով՝ սպասելով վայրէջքի թույլտվության, սակայն այդպես էլ չի ստացվել։ Ինքնաթիռը, ի վերջո, ուղղություն է փոխել դեպի Պուլկովո միջազգային օդանավակայան, որտեղ վայրէջք է կատարել մոտավորապես ժամը 1:00-ին։

Փաշինյանը Գերմանիա կատարած այցից հետո ուղևորվում էր Մոսկվա և պլանավորում էր մասնակցել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի նիստին։

Մոսկվան երեկ ենթարկվել է վերջին ժամանակների ամենամեծ հարձակման։  ՀՕՊ համակարգերը գիշերը խոցել են 32 անօդաչու թռչող սարք: Բնակիչների խոսքով՝ գիշերը պայթյուններ են լսվել Զելենոգրադում, Ռամենսկոյեում, Օդինցովոյում և Դուբնայում. ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի ձայները, պայթյունները շարունակվել են նույնիսկ առավոտյան։ Մոսկվայի չորս օդանավակայաններ՝ Շերեմետևո, Դոմոդեդովո, Վնուկովո և Ժուկովսկի, սահմանափակել են թռիչքները:

Ավելի քան 170 չվերթներ հետաձգվել, չեղարկվել կամ վերահասցեագրվել են: Շատ չվերթներ ուղարկվել են Պուլկովոյի այլընտրանքային օդանավակայան:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder