Եվրոպայում դոնորի սերմում հայտնաբերվել է քաղցկեղ առաջացնող գեն
Առողջություն
13:19 11/12/2025
Աշխարհ

Եվրոպայում դոնորի սերմում հայտնաբերվել է քաղցկեղ առաջացնող գեն

Սերմի դոնոր տղամարդը, որը Եվրոպայում  առնվազն 197 երեխայի հայր է դարձել, ունեցել է գենետիկ մուտացիա, որը մեծացնում է քաղցկեղի առաջացման ռիսկը։  Այս մասին գրում է BBC-ն՝ վկայակոչելով լայնածավալ քննության արդյունքները։

Աղբյուրը գրում է, որ երեխաներից մի քանիսն արդեն մահացել են հիվանդության պատճառով, քչերը կխուսափեն հիվանդությունից։

Սերմը ստացել են անանուն տղամարդուց։ Ուսանողական տարիներից՝ 2005-ից սկսած 17 տարի շարունակ նրան վճարել են սերմի համար, տարիներ շարունակ այն օգտագործվել է բազմաթիվ կանանց կողմից։

Այն օգտագործվել է 14 երկրների 67 բեղմնավորման կլինիկաների կողմի։ Ըստ աղբյուրի, սերմը Մեծ Բրիտանիայի կլինիկաներին չի վաճառվել։

Դանիայի Եվրոպական սերմի բանկը, որը վաճառել է սերմը «խորը ցավակցություն» է հայտնել տուժած ընտանիքներին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եվրոպայում դոնորի սերմում հայտնաբերվել է քաղցկեղ առաջացնող գեն