Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
2025 թվականի սկզբից ի վեր Միացյալ Նահանգներն արտաքսել է 2.5 միլիոն օտարերկրյա քաղաքացու, որոնցից 1.9 միլիոնը կամավոր լքել է երկիրը ինքնաարտաքսման ծրագրի շրջանակներում, իսկ 600,000-ը՝ հարկադիր կերպով։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը (ՆԱՆ):
«Մեր երկրից 365 օրից էլ պակաս ժամանակահատվածում արտաքսվել է 600,000 անօրինական ներգաղթյալ։ Ինքնաարտաքսված 1.9 միլիոն անձանց հետ միասին, ԱՄՆ-ից հեռացած անօրինական ներգաղթյալների ընդհանուր թիվը գերազանցում է 2.5 միլիոնը»,-ասվում է նախարարության հայտարարության մեջ։
ՆԱՆ-ը հավելել է, որ արտաքսումների այս թիվը «միայն սկիզբն է»։
Հոկտեմբերի սկզբին ներքին անվտանգության նախարարի օգնական Թրիշա Մաքլաֆլինը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից ի վեր իրավապահ մարմինները ձերբակալել և արտաքսել են ավելի քան 500,000 անօրինական ներգաղթյալների, իսկ ևս 1.6 միլիոնը կամավոր լքել է երկիրը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ Մաքլաֆլինը ընդգծեց, որ համապատասխան ամերիկյան գործակալությունները մտադիր են ավելացնել արտաքսումների մակարդակը։