Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լևոն Արոնյանը դարձավ «Freestyle Chess Grand Slam Final» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող:
Եզրափակչում Արոնյանը 1.5:0.5 հաշվով հաղթեց աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին։
Հաղթանակից հետո Արոնյանը մոտեցավ կնոջն ու համբուրեց։
Նշենք, որ Քեյփթաունում ընթացող շախմատի Freestyle Chess Grand Slam Tour 2025 մրցաշարի կիսաեզրափակչում նորվեգացի Մագնուս Կարլսենը հաղթեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Ջավոխիր Սինդարովին՝ 2,5։1,5, իսկ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լեւոն Արոնյանը 3։1 հաշվով առավելության հասավ գերմանացի Վինցենտ Կեյմերի նկատմամբ։
Այսպիսով, Արոնյանը եզրափակչում հաղթանակ տարավ Մագնուսի նկատմամբ։