18 արդարների գործով հայտարարվեց ընդմիջում՝ պարզելու, որտե՞ղ է Կոչուբաևը
Իրավունք
16:42 11/12/2025
Հայաստան

18 արդարների գործով հայտարարվեց ընդմիջում՝ պարզելու, որտե՞ղ է Կոչուբաևը

18 արդարների գործով դատական նիստին մեղադրյալներից  Արմեն Ալեքսանյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևն այսօր դատական նիստին չէր ներկայացել։ Մեղադրողներն ուշացել էին։ Վերջինները ներողություն խնդրեցին ուշանալու համար, ասացին՝ պատճառը տեխնիկական էր,  աշխատանքային ծանաբեռնվածությունն էր, հնարավորինս արագ փորձել են հասնել դատարան։

Ուշացած պաշտպաններն ասացին, որ պատճառը խցանումներն են։

Նախատեսված էր, որ այսօրվա նիստում պետք է քննարկվեին ապացույցների ծավալի հետ կապված հարցեր։ Սակայն Կոչուբաևի բացակայության պայմաններում պետք է քննարկվի հետագա անելիքը։

«Կարծում եմ, որ առաջնահերթ պետք է հասկանալ մեղադրյալի դիրքորոշումը իր պաշտպանի բացակայությամբ շարունակելու վերաբերյալ»,-ասաց պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը։

Ա. Ալեքսանյանն ասաց, որևէ տեղեկություն չունի։

Մեղադրողն առաջարկեց ընդմիջում հայտարարել, կապ հաստատել Կոչուբաևի հետ՝ հասկանալու կներկայա, թե՞ ոչ, քանի որ պաշտպանի ներկայությունը տվյալ հարցի քննարկմանը պարտադիր է։

Հայտարարվեց 10 րոպե ընդմիջում։ Նիստը վերսկսելուց հետո դատավոր Կ. Ֆարխոյանը հայտարարեց, որ Կոչուբաևը տեղեկացրել է, չի կարող մասնակցել այս նիստին՝ մեկ այլ դատական նիստով ծանրաբեռնված լինելու պատճառով։ Նա չի առարկել, որպեսզի իր բացակայությամբ դատական նիստը շարունակվի։

«Դիմում չենք ստացել, բանավոր է փոխանցվել»,-ասաց դատավորը։

Մեղադրողը հայտարարեց՝ նիստը ենթակա է հետաձգման, փաստաբաններից որևէ մեկով փոխարինելու դեպքում առկա է շահերի բախում։ 

Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 18-ին՝ հինգշաբթի, ժամը 15։30-ին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder