18-ամյա Միխայել Պոլգովը որոնվում է որպես անհետ կորած
Իրավունք
11:01 11/12/2025
Հայաստան

18-ամյա Միխայել Պոլգովը որոնվում է որպես անհետ կորած

Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2007 թ. ծնված Միխայել Պոլգովը: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։

«Պոլգով Միխաել Իվանովիչ՝ 18 տարեկան կիրակի երեկոյան ժամը 17։00-ի մոտակայքում Զեյթուն համայքում տնից դուրս է եկել խանութ գնալու նպատակով և այլևս չի վերադարձել։ Նրա հեռախոսը հայտնաբերել են Արաբկիր համայնքի Արամ Խաչատրյան- Գյուլբեկյան խաչմերուկում հարազատների կողմից և հանձնվել ոստիկանություն։ ՈՍ-ը և ՔԿ-ն պատշաճ ձևի քննություն չեն տանում, ամենայն հավանականությամբ նկատի ունենալով նրանց ազգությունը։ Նրանից տեղեկություն ունեցողներին խնդրում եմ զանգահարել կամ ոստիկանություն կամ Հորը ` Իվան Դոլգովին 098933986 համարով։ Նրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացի են»,-ֆեյսբուքյան էջում գրել է Վարդան Հարությունյանը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder