Մտոցների միջոցով հաջողվել է Բանգլադեշի փողոցներից հեռացնել կոյուղաջրերը, բայց դրանց հոսքը չի դադարել
Հասարակություն
13:30 11/12/2025
Հայաստան

Մտոցների միջոցով հաջողվել է Բանգլադեշի փողոցներից հեռացնել կոյուղաջրերը, բայց դրանց հոսքը չի դադարել

Մալաթիա-Սեբաստիա համայնքում երեկ երեկոյան քաղաքացիները բախվել էին խայտառակ պատկերի։ Աշխատանքից տուն վերադարձող մարդիկ ժամեր շարունակ չէին կարողանում փողոցն անցել ու տուն հասնել, քանի որ անձրևաջրերին զուգահեռ մի քանի փողոցներով կոյուղաջրեր էին հոսում։ Պարզվում է, վնասվել են  կոյուղու_կոլեկտորները։

«Մինչև առավոտյան 04:00-ն Զ. Անդրանիկի փողոցում շարունակել է կոլեկտորի վթարի կոնկրետ վայրի հայտնաբերման աշխատանքները:

Երեկ «Շահումյան» շահագործման տեղամասին հաջողվել է շինություններից մեկի մուտքից ճանապարհ բացել դեպի իրար զուգահեռ գործող կոյուղու_կոլեկտորներ: Դրանց վրա մտոցներ են բացել՝ կառավարելի դարձրել ջրի հոսքը, որի արդյունքում էլ արդեն գիշերը Օհանովի, Շերամի, Բաբաջանյան փողոցներում, Անդրանիկի որոշ հատվածներում, ինչպես նաև Հաղթանակ թաղամասում կոյուղաջրեր այլևս չեն եղել: Աշխատանքի արդյունքում որևէ շենք, շինություն որևէ վնաս չի կրել: Վատ եղանակով, ինչպես նաև ցածր տեսանելիության պատճառով դադարեցված աշխատանքները վերսկսվել են վաղ առավոտյան:

Այս պահին վթարի վայրը պարզված է, սակայն խնդիրն ամբողջությամբ հասկանալու և լուծելու համար պետք է թուլացնել կոյուղաջրերի հոսքը, որպեսզի հնարավոր լինի տեխնիկա մոտեցնել և աշխատանքներ կատարել: Վեոլիա Ջուր ընկերությունը ներգրավել է օժանդակ ուժեր և տեխնիկա՝ աշխատանքը հնարավորինս արագ կազմակերպելու համար»,-հայտնում են Վեոլիա Ջուր ընկերությունից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder