ԿԳՄՍ նախարարը ցանկացավ՝ երեխաները դաս չսովորեն, անգրագետներին հեշտ է կառավարելը. Քաղաքացիներն՝ անչափահասների ագրեսիվ վարքագծի մասին
Հասարակություն
17:02 11/12/2025

ԿԳՄՍ նախարարը ցանկացավ՝ երեխաները դաս չսովորեն, անգրագետներին հեշտ է կառավարելը. Քաղաքացիներն՝ անչափահասների ագրեսիվ վարքագծի մասին

Ընտանիք, շրջապատ, հեռուստատեսային սերիալներ, ֆիլմեր, դպրոց, կրթական համակարգ... Ըստ քաղաքացիների, սրանք են այն հիմնական գործոնները, որոնք նպաստում են անչափահասների շրջանում ագրեսիվ վարքագծի դեպքերի աճին։

Panorama.am-ը երևանցիներից հետաքրքրվեց, թե որն է պատճառը, որ վերջին ժամանակներում բավականին ավելացնել են անչափահասների շրջանում ագրեսիվ վարքագծով պայմանավորված դեպքերը։

«Նախկինում երեխաների գիտեին, որ ամեն բանի համար պատասխան են տալու, թեկուզ ծնողի կողմից պատժվելու են։ Երբ որ նախկինում ծնողին դպրոց էինք կանչում, առաջին հերթին հարցնում էր երեխային՝ ինչ ես արել, այսօր հարցնում են՝ ո՞վ է այդ դասատուն, որ այսօր քեզ բան է ասում։

 Ծնողները չեն ուզում հասկանալ, որ հեռախոսով, վերջին մոդայի հագուստով երեխան չի մեծանում։

Այս վիճակը՝ իրավունքների շատ տալուց է։ Ոչ մեկ պարտականություն չունի, միայն իրավունքներ ունեն։

Եթե ուսուցիչը փորձում է աշակերտին կարգի հրավիրել, ստիպել դաս սովորել, առաջին հարցը, որ ծողները բարձրացնում են՝ ինչո՞ւ է ուսուցիչը բուլինգի ենթարկում իմ երեխային։ Այսինքն, երբ որ ստիպում ենք դաս սովորել, մենք երեխային բուլգինի ենք ենթարկում։  
Ներկայիս ԿԳՄՍ նախարարն այդպես ցանկացավ, որ երեխաները դաս չսովորեն։ Նայեք՝  ինչ է  կատարվում դասագրքերի հետ, դասաժամերն են կրճատել։ Անում են  ամեն ինչ, որ երեխաները չսովորեն։  Անգրագետներին հեշտ է կառավարելը»,- ասաց մեր զրուցակից ուսուցչուհին։

Մեկ այլ քաղաքացի էլ ընդգծեց. «Ամբողջ օրը հեռուստացույցով ագրեսիա է, մեր կյանքն է ագրեսիա դարձել։ Եթե երեխան տեսնում են Ազգային ժողովում անընդհատ կռիվ է,  ի՞նչ եք ուզում»։

Նաև ոստիկանության աշխատանքից դժգոհող քաղաքացիներ եղան։

«Դժգոհ եմ ոստիկանության աշխատանքից։ Լինում են դեպքեր, երբ արձագանքում են բավականին ուշ։ Կառավարության թողած բացասական հետևանքն էլ կա»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder