Կառավարությունը բյուջեից 14 համայնքի 27 սուբվենցիոն ծրագրերի համար 2.8 մլրդ դրամի համաֆինանսավորում հատկացրեց
Տնտեսություն
12:47 11/12/2025
Հայաստան

Կառավարությունը բյուջեից 14 համայնքի 27 սուբվենցիոն ծրագրերի համար 2.8 մլրդ դրամի համաֆինանսավորում հատկացրեց

«Որոշման նախագծով առաջարկվում է 2 մլրդ 828 մլն դրամով համաֆինանսավորել14 համայնքի 27 սուբվենցիոն ծրագիր»,- կառավարության նիստում ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ զեկուցելով հերթական հատկացումները համայնքների իրականացրած ծրագրերի՝ պետության մասնաբաժնից։

Նիկոլ Փաշինյանի բացակայության պատճառով ՏԿԵ նախարարը ստիպված թվակեց աշխատանքները, որոնք իրականացվում են սուբվենցիոն ծրագրերով, որոնք վերաբերում են խմելու ջրագծերի կառուցմանը, խմելու ջրի մատակարարման ցանցի կառուցմանը կամ ընդլայնմանը, ջրատարի վերակառուցմանը, ջրամատակարարման ցանցի բարելավմանը, ճանապարհների վերանորոգմանը՝ ասֆալտապատմամբ, մանկապարտեզների հիմնանորոգմանն ու վերանորոգմանը, ներհամայնքային փողոցների կառուցմանը, սալարկմանը, շենքերի ջերմամեկուսացման և էներգաարդյունավետության ցանցերի արդիականացմանը, բնակավայրերի գազիֆիկացմանը, համայնքում կոյուղի կառուցելու աշխատանքներին:

«Մենք այս որոշմամբ արդեն պետական բյուջեից համայնքներին տրամադրած կլինենք 21 մլրդ 59 մլն դրամի համաֆինանսավորում»,- հայտնեց Խուդաթյանը և, վստահեցնելով, որ այդ նպատակով ևս մեկ՝ 10 մլրդ դրամի հատկացում է լինելու կառավարության հաջորդ նիստին, հավելեց. «Շինարարներին տարեվերջին պարտք չենք մնա: Մեծ հավանականությամբ, ամսի 18-ի նիստը կլինի վերջինը, որտեղ մենք սուբվենցիոն համաֆինանսավորման հարց կունենանք, որպեսզի հետո մարզպետի աշխատակազմերը հարջորդ մի քանի օրերին հնարավորություն ունենան բաշխում իրականացնել համայնքներին, և համայնքներն էլ հնարավորություն ունենան վճարել շինարարներին»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder