Իրականության մեջ և´Փաշինյանը, և´ Ալիևը նույն բանն են ուզում. Աբրահամյան
Քաղաքական
09:57 11/12/2025
Հայաստան

Իրականության մեջ և´Փաշինյանը, և´ Ալիևը նույն բանն են ուզում. Աբրահամյան

«Սահմանադրական փոփոխությունների ողջ թնջուկն Ադրբեջան-Հայաստան հարաբերություններում այն է, որ ստեղի կառավարիչը դա ուզում է ներկայացնել որպես իր նախաձեռնություն, իսկ Ադրբեջանն անընդհատ հիշեցնում է, որ դա իր պահանջով է արվում»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Ըստ նրա, իրականության մեջ և´Փաշինյանը, և´ Ալիևը նույն բանն են ուզում, ուղղակի Փաշինյանն իր դեմքը փրկելու համար փորձում է Սահմանադրության փոփոխությունը որպես երկրի ներքին պահանջ ներկայացնել, ինչն ակնհայտորեն այդպես չէ:

«Բաքվում հասկանում են կեղծ խաղաղասիրության դերը փաշինյանական իշխանության վերընտրության հարցում և փորձում են Սահմանադրական փոփոխությունների թեման շատ ավելի թանկ գնով ծախել. արանքում ինչ ընթացիկ պահանջ էլ ունեն` «սղցնում» են:

Հայ ժողովրդի համար փաստ է, որ հայաստանյան իշխանությունը զիջում է իր շահերն ու վերջին հաղթաթղթերը, որոնց վաստակելու հետ այս իշխանությունը որևէ առնչություն չունի էլ, իսկ Ադրբեջանը այս կառավարչին նսեմացնելու ճանապարհով ընդլայնում է իր ազդեցությունն ու հնարավորությունները»,- գրել է Տ.Աբրահամյանը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder