Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սպիտակի ոլորաններում այրվել է «MAN» մակնիշի բեռնատարի քարշակը. Փրկարար ծառայություն
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հրդեհ է բռնկվել բեռնատարում
«Դեկտեմբերի 11-ին, ժամը 19։43-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակի ոլորաններում այրվում է բեռնատար ավտոմեքենա։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «MAN» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի քարշակում. տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։29-ին, մարվել՝ 20։58-ին։Այրվել է քարշակը։
Հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը դեպի ցիստեռն։